|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սոչիի Լազարևսկոյե և Կենտրոնական շրջաններում երկրաշարժ է տեղի ունեցել, տուժածներ և ավերածություններ չկան։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սև ծովի ավազանում՝ Սոչիի ափից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Լազարևսկոյե շրջանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է չորս, Կենտրոնականում՝ հինգ մագնիտուդ, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Ըստ Պրոշունինի, Լազարևսկոյե շրջանի բնակիչները սեյսմիկ ակտիվությունը զգացել են Մոսկվայի ժամանակով մոտ 13:00-ին։ Միասնական դիսպետչերական ծառայությունը զանգեր է ստացել նաև Մագրիի և Լոոյի բնակիչներից։ Այս պահին ցնցումները դադարել են, գրել է Սոչիի քաղաքապետը։