|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսական «Կենտրոն», «Արևելք» և «Դնեպր» զորքերի խմբավորումների ստորաբաժանումներն անցած օրվա ընթացքում առաջ են շարժվել մի շարք ուղղություններով և ազատագրել մի քանի բնակավայրեր:Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչության տվյալներով՝ «Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դիմիտրով, Ռոդինսկոե, Արտեմովկա և Վոլնոե բնակավայրերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում: Միաժամանակ «Արևելք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը և ավարտել Զապորոժիեի մարզի Գուլյայ-պոլե բնակավայրի ազատագրումը:
Բացի այդ, «Դնեպր» զորքերի խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողություններով ազատագրել են Զապորոժիեի մարզի Ստեպնոգորսկ բնակավայրը: