|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
1990-ական թվականներից ի վեր առաջին անգամ Ռուսաստանից հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվում է Հայաստան՝ Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից։
Ըստ ԱՊԱ գործակալության մոսկովյան բյուրոյի, այս մասին հայտնել է Վոլգոգրադի երկաթուղու մամուլի ծառայությունը։
Առաջին խմբաքանակը, որը բաղկացած է ութ վագոնից, ուղևորվում է դեպի Երևանի կայարան։
Մինչև տարեվերջ նախատեսվում է այս երթուղով տեղափոխել 30 վագոն, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է երկու հազար տոննան։ Հասարակայնության հետ կապերի մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ նոր լոգիստիկ ծառայության ստեղծումը հնարավոր է դարձել Ադրբեջանի միջոցով Հայաստան տարանցիկ բեռնափոխադրումները վերսկսելու որոշման շնորհիվ։