|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանությունն ու փողն այնքան են մեծամտացրել ՔՊ-ականներին, որ անգամ ճամբարափոխ Հայկ Կոնջորյանն է կտրվել գետնից: ՔՊ խմբակցության ղեկավարը խորհրդարանի նիստերի դահլիճում էլ է որոշել անձնական օգնական ունենալ, որ նեղություն չքաշի՝ մի քանի մետր քայլելու։ Տեւական ժամանակ է՝ նկատում ենք, որ խմբակցության անունից ելույթ ունենալու համար ոչ թե Հայկ Կոնջորյանն է մոտենում նիստերի դահլիճում նստած ԱԺ քարտուղարության աշխատակիցներին՝ գրանցվելու համար, այլ նրա փոխարեն դա անում է իր կողքին նստող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Կամ էլ ոմանք Կոնջորյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հեռանկարին առավել քան լուրջ են վերաբերվում եւ նախապես ուզում են ջերմ հարաբերություններ հաստատել ապագա նախագահի հետ։