|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պաշտոնական պարզաբանում է պահանջելու Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները կապարակնքելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան ԱԱԾ պետի հսկողությամբ տեղի քահանաները կապարակնքել են Յոթ Վերք եկեղեցին ու մի քանի ժամով հանձնել դատարկված շենքը։ Դեկտեմբերի 7-ին էլ 200 տարվա մեջ առաջին անգամ Շիրակի մայր տաճարում ժամերգություն չի կայացել, զանգերն էլ չեն ղողանջել։
«Պաշտոնական պարզաբանում կպահանջենք, ինչից հետո միայն կկարողանամ հարցերի պատասխանել»,- ասաց Մանասյանը։