|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ալբերտ Առստամյանի արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ: Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Ալբերտ Առստամյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը։
Հիշեցնեմ, որ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ։
Հետգրություն։ Ալբերտ Առստամյանն իր շնորհակալությունը հայտնեց՝ պապիս հետ նկարն ինձ նվիրելով»։