|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունները մոտ ապագայում կրկին հանդիպում կունենան՝ խաղաղության ծրագիրը քննարկելու համար, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան: Այս մասին տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից:
«Ես հաստատում եմ, որ շուտով սպասվում է բանակցային թիմերի հանդիպում։ Ի՞նչ ակնկալիքներ ունենք։ Մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ։ Կոնկրետ արդյունքներ առաջընթացի համար», - ասել է Սիբիհան։
Ուկրաինացի դիվանագետը նաև շեշտել է, որ երկրի համար հրադադարի հաստատումը չափազանց կարևոր է:
Սիբիհան հավելել է, որ կան զգայուն հարցեր, որոնք կարող են քննարկվել միայն ղեկավարների մակարդակով, ուստի ուկրաինական կողմը հետաքրքրված է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմամբ: