|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում նվագել է ավանդական երաժշտական գործիք՝ կոմուզը։ Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ։
Բիշքեկում ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին Ալա-Արչա պետական նստավայրում պետությունների ղեկավարների համար կազմակերպվել է կարճ մշակութային ծրագիր։ Առաջնորդներին ցուցադրվել է փայտից պատրաստված կոմուզը՝ ավանդական եռալար երաժշտական գործիքը։ Այնուհետև ցուցադրողներից մեկը նվագել է պատվավոր հյուրերի համար։
Ռուսաստանի նախագահը վերցրել է կոմուզը, նվագել է մի քանի ակորդ՝ ստուգելու համար, թե արդյոք գործիքը լավ է հնչում: