|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նոյեմբերի 17–ին հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։ Այս մասին հայտնել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան եթերում։
«Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ին, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ տեղի կունենա Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը», - ասել է Վարդևանյանը:
Փաստաբանը բացատրել է, որ նոյեմբերի 13-ին Սամվել Կարապետյանի գործով վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է որոշում կայացներ պաշտպանական կողմից ներկայացված բողոքի, ինչպես նաև դատախազության կողմից ներկայացված բողոքների վերաբերյալ։