|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել է Միքայել և Բագրատ սրբազաններին:
«Ճիշտ է` շատ անսովոր է բանտում, խցում տեսակցել մարդկանց, որոնց որպես կանոն հանդիպել ես պատարագներին, եկեղեցական տարբեր միջոցառումներին, սակայն մեր երկրում վաղուց իրավիճակն այդպիսին է:
Իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում: Կա իջեցված հանձնարարություն և ըստ իրավիճակի մարդկանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում:
Այս իրավիճակում կարևոր է սրբազանների ուժեղ կամքն ու հաստատակամությունը, որոնք վարակիչ բնույթի լավատեսություն են ներշնչում»,- նշել է պատգամավորը: