|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Տեր Տարոն քահանա Հունանյանը, ով մասնակցել էր Հովհաննավանքում կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի շոու պատարագին, այսօր կանչվել էր Մայր Աթոռ։ Սակայն նա հրաժարվել էր Կարգապահական հանձնաժողովի հետ քննել իր հարցը։
Ի դեպ Տեր Տարոնը Մայր Աթոռի բակ էր հրավիրել լրագրողներին, որոնց կողմից ուղղված շատ հարցերի նա խուսափեց պատասխանել ։
«Ինչի՞ եք լրագրողներին հրավիրել, եթե չեք պատասխանում․ դուք արդեն քաղաքականցրել եք եկեղեցու հետ Ձեր հարաբերությունը»,- աղմկահարույց քահանային հիշեցրեցին լրագրողները։
Նշենք, որ տևական ժամանակ է հիշյալ քահանան Ռուսաստանում է, նրանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Ռուսաստանում տաքսի է վարել, խուսափեց պատասխանել՝ հորդորելով լրագրողներին անձնական հարցեր չտալ։