|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցինք մեր ընկեր, Մասիս համայնքի ղեկավար, անվստահության գործընթացում ընդդիմության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին։ Այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս օրերին շատ խոսվեց Դավիթ Համբարձումյան անձի, համայնքի ղեկավարի և քաղաքական գործընթացներում պատասխանատվություն ստանձնած գործչի մասին:
Իշխանության կանխատեսելի վարքագծի պայմաններում, նույնիսկ անազատության մեջ, Դավիթն իր կեցվածքով և սկզբունքային դիրքորոշումներով շարունակում է ամուր կամք և վճռականություն դրսևորել»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: