|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի Բուդապեշտում։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում կատարելով Օրբանի M1 հեռուստաալիքին տված հարցազրույցին։
Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ Բուդապեշտի խաղաղության գագաթնաժողովը տեղի կունենա, և դա կարելի է համարել փաստ, սակայն նա չի կարողացել նշել, թե երբ այն կկայանա։ Վիկտոր Օրբանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության կարելի է հասնել միայն արտաքին ուժերի մասնակցությամբ։