|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բավքի դատարաում շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն լեզվի թարգմանիչ և իր ընտրած փաստաբանը։
Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ կոնֆիդենցիալ հանդիպում ունենալու խնդրանքով: Միջնորդությունը բավարարվել է և հայտարարվել է կարճատև ընդմիջում։
Ընդմիջումից հետո Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է մեկ այլ միջնորդություն՝ հայտարարելով փաստաբան Աբրահամ Բերմանից հրաժարվելու մասին։ Այս միջնորդությունը նույնպես բավարարվել է։
Իր միջնորդությունը հիմնավորելիս Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հրաժարվում է փաստաբանի ծառայություններից, քանի որ դժգոհ է այսպես կոչված «դատավարության» ընթացքից։
Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 28-ին։