|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հոկտեմբերի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների հանձնախմբի նախաձեռնությամբ, կայացել է «Հայկական Սփյուռքի մարտահրավերները և հայրենիքը» թեմայով հանդիպում, որին մասնակցել են հայրենիքում հաստատված տարբեր սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Հանդիպմանը հանդես եմ եկել Հայրենիք–Սփյուռք հարաբերությունների առկա խնդիրների և դրանք հաղթահարելու անհրաժեշտ քայլերի մասին զեկույցով։
Տարածաշրջանային զարգացումների և հայկական համայնքների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի անդամներ Հակոբ Բագրատունին, Մուրադ Փափազյանը և Սևան Դանիելյանը։
Քննարկման ընթացքում շեշտվել է Հայաստան–Սփյուռք կապերի վերականգնման և համագործակցության նոր մակարդակի ձևավորման անհրաժեշտությունը։