|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ «Պատիվ ունեմ»խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է Միքայել և Բագրատ Սրբազանների հետ:
«Մայր Աթոռի դեմ մեկնարկած հարձակումների շրջանակներում, տարաբնույթ կեղծ մեղադրանքներով, բազմաթիվ հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումն ու հեղինակազրկումն է:
Եկեղեցին մեր երկրի կենսունակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող կարևորագույն ինստիտուտներից է, որի դեմ գրոհներով նաև ներհասարակական թշնամություն է սերմանվում:
Ազատությո՛ւն Սրբազան հայրերին և ապօրինի հետապնդումների ենթարկվող բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Աբրահամյանը: