|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին։
Գագաթնաժողովը բացել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
Միջոցառմանը մասնակցում են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։
Գագաթնաժողովի մասնակիցները կամփոփեն այս տարվա աշխատանքի արդյունքները, կնախանշեն ապագայի նպատակները և կփոխանակեն կարծիքներ միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի վերաբերյալ։ Կընդունվի նաև փաստաթղթերի զգալի փաթեթ։