|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Շեբեկինոյի շրջանի Մասլովա Պրիստան ավանին, նախնական տվյալներով՝ 3 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ, 1 վիրավոր։ Սոցիալական նշանակության օբյեկտի շենք է մասամբ քանդվել։ Հնարավոր է` փլատակներում էլ մարդիկ լինեն։ Տեղում արդեն աշխատում են ԱԻՆ աշխատակիցները, ինքնապաշտպանության մարտիկները», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետը նշել է, որ մեկնել է դեպքի վայր, որտեղից օպերատիվ կտեղեկացնի իրավիճակի մասին: