|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Տաջիկստան՝ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոսիա 1» հեռուստաալիքին:
«Վլադիմիր Պուտինը կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։ ՌԴ նախագահը կհանդիպի Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնի հետ: Պուտինը ծրագրում է նաև հանդիպումներ ԱՊՀ երկրների այլ առաջնորդների հետ», - հայտնում է հեռուստաալիքը։
Նախագահի առաջիկա շաբաթվա պլանների մասին խոսվել է կիրակի օրը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրում։