|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Մեդվեդևին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով։
«ՌԴ պետականության ամրապնդման և ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած մեծ ներդրման համար Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևին շնորհել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան»,– ասվում է փաստաթղթում, որը կիրակի օրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Նշենք, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալն այսօր նշում է իր 60-ամյակը։