|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բալըքեսիր նահանգում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Թուրքիայի աղետների կառավարման ծառայությունը (AFAD)։ Այս պահի դրությամբ ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդումներ չեն ստացվել։
Ըստ թուրքական ծառայության հայտարարության, երկրաշարժի օջախը գտնվել է Բալըքեսիրի Սինդըրգի շրջանում՝ 7.72 կմ խորության վրա։
Նախորդ ամսում նույն տարածաշրջանում տեղի էր ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով մեկ մարդ էր զոհվել, և մի քանի շինություններ էին փլուզվել։