|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ավելի քան 70 %-ը գործարար Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ, ասուլիսին ասաց GALLUP International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով օգոստոսի 25-30-ը 1101 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։
«Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում ավելանում են այն մարդիկ, ովքեր կարծում են, որ մեր երկրում քաղբանտարկյալներ կան։ 62 տոկոսը «այո» է պատասխանել այդ հարցին»։
Ինչ վերաբերում է սրբազանների կալանավորմանը՝ 17,3 տոկոսը լիովին դրական է վերաբերվում, «ավելի շուտ դրական»՝ 7,7 տոկոսը, «ավելի շուտ բացասական»՝ 12,6 տոկոսը, իսկ 44,2 տոկոսն ընդհանրապես բացասական է վերաբերվում գործընթացին։