|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության վարչությունը շրջայց է իրականացնում Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Շրջայցի ընթացքում վարչության աշխատակիցները տուգանեցին մի շարք քաղաքացիների։
«Մեր երկիրն եմ գովազդում, տուգանում եք, որ ես իմ հայրենիքը գովազդո՞ւմ եմ, հանցագործ եք բռնե՞լ»,- վարչության աշխատակիցներին ասաց մեքենային տուրիստական գովազդով պաստառներ կպցրած քաղաքացին։
Վարչության աշխատակիցները քաղաքացուն տուգանեցին 100-200 հազար դրամի չափով՝ նշելով, որ ո՛չ պաստառի չափը, ո՛չ պաստառը կպցնելու տեղը չեն համապատասխանում օրենքով նախատեսվածին։