|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ բուհերի` օրենքով սահմանված հիմնական սկզբունքներից են գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Yerkir.am-ը ուսումնասիրել է ՀՀ պետական բուհերի կայքերը: Կայքերում տեղադրված են գործունեության տարեկան հաշվետվությունները: Ի տարբերություն այլ բուհերի, միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, որ մինչ այժմ չի հրապարակել 2024 թ. գործունեության հաշվետվությունը:
Ի դեպ, ոչ հաշվետվողական լինելու այս համալսարանի միակ դրվագը չէ: Համալսարանը 2021 թ. ապրիլից չի հրապարակում հոգաբարձուների խորհրդի արձանագրությունները:
Yerkir.am-ը դիմել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանին պարզելու տարեկան հաշվետվությունը չհրապարակելու պատճառը: