|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երկօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Երևանի Կապույտ մզկիթ և նամազ կատարել, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Նշենք, որ Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
Պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի է ունեցել վարչապետի նստավայրում։
Փեզեշքիանը Հայաստան է ժամանել երեկ։ Մեկնելուց առաջ նա ասել է, որ իր երևանյան այցի հիմնական թեման կլինի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի քննարկումը։ Նա նաև նշել է, որ Արևելք-Արևմուտք երթուղին կարող է դառնալ առևտրի կարևոր հարթակ։
Իրանի նախագահը շեշտել է, որ կքննարկվի Հայաստանի հետ էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հարցը։