|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հարավային Սուդանը և Իսրայելը քննարկում են պատերազմից տուժած Գազայից պաղեստինցիներին աֆրիկյան երկրում վերաբնակեցնելու համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են երեք աղբյուրներ։ Այս ծրագիրը պաղեստինյան առաջնորդներն անընդունելի են համարել:
Անանուն մնալու պայմանով՝ աղբյուրները հայտնել են, որ այս հարցով համաձայնության չեն հասել, բայց Հարավային Սուդանի և Իսրայելի միջև բանակցությունները շարունակվում են։
Եթե ծրագիրն առաջ ընթանա, ապա այն նախատեսում է մարդկանց տեղափոխում դեպի Աֆրիկայի սրտում գտնվող մի երկիր, որը տարիներ ի վեր տառապում է քաղաքական և էթնիկ դրդապատճառներով բռնությունից: