|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սիրիայի Արաբական Հանրապետությունը ողջունում է ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված պատմական խաղաղության համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգների դրվատելի ձգտումների արդյունքում։ Այս մասին նշված է Սիրիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը, դիտարկելով այս համաձայնությունը որպես կարևոր քայլ, որը կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության հաստատմանը և կամրապնդի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը, շնորհավորում է համաձայնագրի երկու կողմերին՝ իրենց տարաձայնությունները մի կողմ դնելու և խաղաղության հասնելու համար, որը դրական ազդեցություն կունենա երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կայունության վրա», - ասված է հայտարարության մեջ։