|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել այդ երկրի առաջատար պետական ERT հեռուստաալիքին, որում խոսել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ամիրբեկովը նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին, և որ կողմերը «շատ մոտ են դրա ստորագրմանը»։
«Խոսելով համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող գործոնների մասին՝ նա մատնանշել է մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ՝ որպես հիմնական խոչընդոտներից մեկը, որը հակասում է խաղաղության համաձայնագրի բովանդակությանն ու ոգուն: Բացի այդ, նա նշել է իրենց նշանակությունը կորցրած Մինսկի խումբը և ԵԱՀԿ մյուս ինստիտուտները վերացնելու անհրաժեշտության մասին: Ամիրբեկովը վստահություն է հայտնել, որ երկու հարցերն էլ վաղ թե ուշ դրական լուծում կգտնեն», - գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: