|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հրշեջ ջոկատների, ինչպես նաև թուրքական և արաբական տարբեր երկրների աջակցող խմբերի մասնակցությամբ ինտենսիվ մարման գործողությունների արդյունքում կասեցրել է Լաթաքիայի նահանգում անտառային հրդեհների տարածումը։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։
Հրդեհաշիջման խմբերը շարունակել են հրդեհներից տուժած բոլոր տարածքներում իրականացնել համապարփակ սառեցման գործողություններ՝ միաժամանակ հսկողություն հաստատելով այդ վայրերում։
Անտառային հրդեհները մոլեգնում էին Լաթաքիայի հյուսիսային շրջաններում հուլիսի 3-ից։ 10 օրվա ընթացքում հրդեհներն այրել են մոտ 16 հազար հեկտար տարածք: Հարյուրավոր մարդիկ տարհանվել են:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Թուրքիայի, Հորդանանի, Լիբանանի, Իրաքի և Կատարի հրշեջ խմբերը: