|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Դոհայում բանակցությունների ընթացքում ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 10 իսրայելցի պատանդների։
Մի շարք վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, հետևում է շարժման հայտարարությունից։
ՀԱՄԱՍ-ը ձգտում է, որպեսզի բանակցությունները հաջողությամբ պսակվեն, և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդների։ Սակայն մի շարք հիմնարար հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. մասնավորապես՝ Գազայում մարդասիրական օգնությունը, իսրայելական զորքերի դուրսբերումը և մշտական հրադադարի իրական երաշխիքների տրամադրումը։