|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 անձ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Նշված երթուղին սպասարկում է Դավթաշեն 4-րդ թաղամասից մինչև Ջրվեժ թաղամաս։