|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Եվրամիությունն Ուկրաինային փոխանցել է մակրոֆինանսական օգնության ևս 1 միլիարդ եվրոյի տրանշ՝ գործող ծրագրի շրջանակներում։ Այս մասին X սոցիալական հարթակում գրառման մեջ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Այսօր մենք Ուկրաինային տրամադրում ենք ևս 1 միլիարդ եվրո։ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո մեր ընդհանուր աջակցությունը հասնում է գրեթե 150 միլիարդի։ Մենք Ուկրաինայի կողքին ենք երկարաժամկետ հեռանկարում», - գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա հավելել է, որ Կանադայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովին G7-ի իր գործընկերներին կոչ կանի շարունակել համակարգել Ուկրաինային ցուցաբերվող ուժեղ աջակցությունը և Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները՝ «մինչև Կրեմլը դադարեցնի այս պատերազմը»։