|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՏԿԵՆ-ից հայտնում են, որ 2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։
Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։
Հսկիչ փաստաթղթի օրինակելի տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։
Հսկիչ փաստաթղթին վերաբերող հարցերի դեպքում զանգահարել Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչություն՝ 010 511356 կամ 010 511343 հեռախոսահամաներրով։