|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Հռոմի պապ Լեո XIV-ի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հռոմի պապի հետ զրույցում Պուտինը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կիևի ռեժիմը խաղադրույք է կատարում հակամարտության սրման վրա, հայտնել է Կրեմլը։
Պատրիարք Կիրիլի խնդրանքով` Ռուսաստանի նախագահը Հռոմի պապին է փոխանցել հովվական ծառայության մաղթանքներ: Պոնտիֆիկոսը կողմ է արտահայտվել երկու քույր եկեղեցիների միջև երկխոսության շարունակմանը։