|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.
«Թուրքական «Konda»
հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայի բնակչության հանրային կարծիքի ուսումնասիրության նոր արդյունքները, որը վերաբերում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներին ու դրանց վերաբերյալ ընկալումներին։
Մինչ ես ծանոթանում եմ ողջ աշխատանքի հետ, ահա մի հետաքրքիր տվյալ։
Ըստ հետազոտության արդյունքների՝ Թուրքիայում կտրուկ մեծացել է անհավատների թիվը և, համապատասխանաբար, նվազել հավատացյալներինը։
2008 թ. համեմատ 2024-ին անհավատները 2%-ից դարձել են 10%։
Ամենօրյա ռեժիմով աղոթող կամ պահք պահողների թիվը 2008 թ. արձանագրված 55%-ից նվազել է և դարձել 46%։
Եվ սա չնայած իշխանությունների հետևողական քարոզին»։