|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ամիսներ առաջ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի հ. 156 հիմնական դպրոցն անվանակոչվել էր հայ գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանի անվամբ:
«Կրթօջախն այսօր հանդիսավորությամբ է նշել անվանակոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ գրողների միության նախագահն ու գրականագետներ, ինչպես նաև՝ Զորայր Խալափյանի ընտանիքի անդամներն ու ընկերները: Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել երաժշտական և պարային ելույթներով, ներկայացրել գրողի ստեղծագործություններից հատվածներ»,- նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում։