|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Պատրիարք Կիրիլի օրհնությամբ Գյումրի են բերվել բարեխոս Սուրբ Մատրոնա մոսկվացու մասունքները։ Տեղեկությունը հայտնում է Գյումրու համայնքապետարանը։
«Սրբության մասունքները մայիսի 21-ին տեղադրվել են Սուրբ Միքայել Հրեշտակապետի եկեղեցում, որտեղ կմնան մինչև մայիսի 23-ը՝ ժամը 20։00»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արորողությանը ներկա են եղել Գյումրու իշխանությունները` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, ինչպես նաև Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, բարձրաստիճան ռուս զինվորականներ։
Մայիսի 24-ին Սրբի մասունքները կտեղափոխվեն 8-րդ թաղամասի Սրբուհի Մատրոնայի տաճար։ Մայիսի 25-ին մասունքները կվերադարձվեն Սուրբ Միքայել Հրեշտակապետի եկեղեցի։
Սրբի մասունքները Հայաստանում կմնան մինչև հունիսի 30–ը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ: