|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Yerkir.am-ն օրեր առաջ տեղեկատվություն էր հրապարակել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բալահովիտ ուսումնափորձնական տնտեսությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզով վարակման մասին:
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ պարզելու հիվանդության հետ կապված մանրամասները: Կարծում ենք, որ ընթերցողներին ևս կհետաքրքրի իմանալ կենդանիների վարակման պատճառները, հիվանդ կենդանիների հետագա ճակատագիրը, ինչպես նաև արդյո՞ք կիրառվում են սահմանափակումներ ուսանողների և դասախոսների ֆերմաներ այցելության հետ կապված:
ՍԱՏՄ-ն պատասխանել է մեր հարցմանը, հաստատելով, որ տնտեսությունում բրուցելոզ է ախտորոշվել 7 մանր և և 1 խոշոր եղջերավոր կենդանիների մոտ: Հիվանդ կենդանիները ենթարկվել են սանիտարական մորթի:
Զավեշտն այն է, որ եթե հավատանք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ռեկտոր Հրաչյա Զաքոյանի՝ բուհի «աննախադեպ» զարգացման մասին հավաստիացումներին, պետք է, որ համալսարանի ուսումնափորձնական տնտեսությունը լիներ օրինակելի և հնարավորինս զերծ նմանատիպ հիվանդություններից:
Հիշեցնենք, որ բրուցելոզը զոոնոզ հիվանդություն է, վարակը մարդկանց փոխանցվում է վարակված կենդանիներից: