|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում «ադրբեջանցիների» կողմից ոչնչացվել է ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանը։
2025 թվականի մայիսի 17-ին Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը իր տելեգրամյան ալիքում հրապարակել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում «ադրբեջանցիների» կողմից ոչնչացվել է ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանը։ Հուշարձանը տեղադրվել էր 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, իսկ դրա հեղինակն է քանդակագործ Արմեն Պետրոսյանը։
Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ։