|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունը անհապաղ հրադադարն ու ռազմական գործողությունների դադարեցումն է։ Այս մասին կիրակի օրը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Պետքարտուղարը վերահաստատեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ. մեր գլխավոր առաջնահերթությունը մնում է ռազմական գործողությունների դադարեցումը և անհապաղ հրադադարի հասնելը», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։