|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Ջիդդա՝ բարձր մակարդակի բանակցություններ վարելու իր գործընկերոջ և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է IRNA-ն:
Արաղչին մեկնել է Ջիդդա՝ հանդիպելու Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները և միջազգային հարցերը։
Մայիսի 10-ին ավելի ուշ Իրան ԱԳ նախարարը կմեկնի Դոհա՝ մասնակցելու Իրան-արաբական աշխարհ երկխոսության գագաթնաժողովին: Գագաթնաժողովի քննարկումների առանցքում է լինելու տարածաշրջանային համագործակցությունը:
Մինչ մեկնելը Իրանի արտաքին գործերի նախարարը լրագրողներին ասել է, որ Սաուդյան Արաբիա իր այցը մի մասն է տարածաշրջանային խորհրդակցությունների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների։