|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Չինաստանը շնորհավորել է Լեո XIV պապին ընտրվելու կապակցությամբ և հույս ունի շարունակել կառուցողական երկխոսությունը Չինաստանի և Վատիկանի միջև նրա գլխավորությամբ։
«Մենք շնորհավորում ենք կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոյին նոր Պապ ընտրվելու կապակցությամբ և հուսով ենք, որ նրա գլխավորությամբ Վատիկանը կշարունակի կառուցողական երկխոսությունը Չինաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, կխորացնի հաղորդակցությունը և կնպաստի Չինաստան-Վատիկան հարաբերությունների բարելավմանը և կնպաստի համաշխարհային խաղաղությանը, կայունությանը, զարգացմանն ու բարգավաճմանը»,- ասել է Լին Ցզյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին կարդինալների կոնկլավը նոր Պապ ընտրեց ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոյին, ով եպիսկոպոսների դիսկոտարի պրեֆեկտն էր: 69-ամյա Ավգուստինյանը ստացել է Լեո XIV անունը։