|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակը» գրում է․ Օրեր առաջ գրել էինք, որ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ նրա կուսակից Հակոբ Ասլանյանը կնախաձեռնեն վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Հիշեցնենք, որ ՔՊ-ից հեռացվելուց հետո նրանք նոր կուսակցություն են հիմնել՝ ՄԱՍԿ։ Մասնավորապես գրել էինք, որ «Հայաստան» դաշինքի հայտարարությունից հետո, որ պատրաստ են իրենց 28 պատգամավորի ստորագրությունը տալ՝ Փաշինյանի անվստահության գործընթացի մեկնարկի համար, ՄԱՍԿ-ում որոշել են առիթը բաց չթողնել։ Մենք Հովիկ Աղազարյանին երեկ հարցրինք՝ նախաձեռնելո՞ւ են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Նա պատասխանեց, որ ուրբաթ օրը կուսակցության վարչության նիստ են անելու եւ քննարկելու են այդ հարցը, որից հետո կկարողանան դիրքորոշում հայտնել։