|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: Այս մասին մայիսի 5-ին հայտնել է Vatican News-ը։
«Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի քանի անգամ քվեարկեն, մինչև թեկնածուներից մեկը ստանա ձայների երկու երրորդը՝ գումարած առնվազն մեկ լրացուցիչ ձայն։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան՝ 88 տարեկան հասակում՝ ծանր հիվանդությունից հետո։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ: