|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ առավոտյան այցելեցինք Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, ուր ապրիլի 26-ին Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առթիվ բացվել էր սգո մատյան, գրում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«ՀՅԴաշնակցության, ինչպես նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից մեր ցավակցությունները փոխանցեցինք դժբախտ պատահարի, բազմաթիվ զոհերի ու վիրավորների համար»։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Իրանի Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի առևտրային նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր սկսվել։