|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է նահանգապետ Մոհամմադ Աշուրին։
Ապրիլի 26-ին Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել անփութության պատճառով։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները և լրատվամիջոցները հայտնել էին, որ միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդ, իսկ վիրավորվել՝ առնվազն 1200-ը։
«Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի»,- նահանգապետի խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։