|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի հետ ուղղակի բանակցությունները վերսկսելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ազդանշանը պետք է ստացվի Կիևից։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Կիևից։ Համենայն դեպս, Կիևը պետք է ինչ-որ գործողություններ ձեռնարկի այդ առնչությամբ։ Իսկ նրանց մոտ իրավաբանական արգելք է գործում դրա համար։ Բայց առայժմ մենք ոչ մի գործողություն չենք տեսնում», - պատասխանել է նա այն հարցին, թե Ռուսաստանն ումի՞ց է ազդանշանի սպասում այդ հարցի վերաբերյալ՝ Վաշինգտոնից, թե՞ անմիջապես Կիևից: