|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ընդդեմ Ցեղասպանության ժխտողականության, և որպես բողոքի արտահայտչաձև, ամեն տարի Ջահերով երթը մեկնարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելով։ Բայց պարզվում է` այդ դրոշներն այրելը ցավագին է տարել Փաշինյանն ու որոշել այն դատապարտել նույն հռետորաբանությամբ, ինչպես՝ տարիներ շարունակ հնչել է Թուրքիայից։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանի դատապարտող հայտարարությունից անմիջապես հետո Ադբեջանի ԱԳՆ ղեկավարը պահանջեց դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն, նույնիսկ՝ պատժել դրոշն այրողներին։