|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 24-ին, Թբիլիսիում` Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կայացավ պահանջատիրական ցույց Թուրքիայի դեսպանատան առջև։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպությունը:
«Դեսպանատան առջև ցուցադրվել էր «Հայոց Ցեղասպանություն 1915-2023թթ» թեմայով լուսանկարներ։ Նաև ցույցի ընթացքում մասնակիցները ստորագրեցին Ադրբեջանի կողմից կալանավորված հայ գերիների ազատ արձակմանը հասնելու նպատակով ստեղծված խնդրագիրը:
Նույն օրը` առավոտյան, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում` Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ հավատքի և հայրենիքի համար զոհված Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների»։