|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իշխող «Վրացական երազանք` ժողովրդավար Վրաստան» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու որոշման մասին։ Համապատասխան հայտարարությունը նա արել է ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ ցանկանում է պաշտոնապես տեղեկացնել հանրությանը իր մտադրության մասին, գրում է mk.ru-ն:
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իմ ապագա քաղաքական գործունեության մասին շահարկումները չեն դադարել, ուստի պարտավոր եմ հասարակության առաջ տալ առկա հարցերին սպառիչ պատասխաններ», - բացատրել է Ղարիբաշվիլին:
Նրա որոշումը իրարամերժ կարծիքներ է առաջացրել՝ հաշվի առնելով Ղարիբաշվիլիի առանցքային դերը Վրաստանի կուսակցական և քաղաքական կյանքում։
Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2021-ից 2024 թվականներին, այնուհետև գլխավորել է իշխող կուսակցությունը։ Նրա հեռանալու պատճառները դեռևս չեն բացահայտվում, սակայն փորձագետները ենթադրում են, որ դա կարող է կապված լինել «Վրացական երազանքի» ներքին գործընթացների կամ քաղաքականությունից դուրս հետագա կարիերայի ծրագրերի հետ։